https://arm.sputniknews.ru/20260522/hhrd-haraberutjunnerum-tshgnazham-ka-te-voch-pashinjani-pataskhany-102474916.html
ՀՀ–ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ․ Փաշինյանի պատասխանը
ՀՀ–ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ․ Փաշինյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, հիմա էլ ներգրավված չէ ու ներգրավված չի էլ լինելու։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T09:36+0400
2026-05-22T09:36+0400
2026-05-22T09:36+0400
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100815200_421:448:1069:813_1920x0_80_0_0_58f350e34ab6fb125a0f75188c63d3e5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Թեպետ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողները շատ են, բայց ճգնաժամ չկա։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց գործող վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։Պատասխանելով լրագրողի հարցին՝ Փաշինյանը զուգահեռներ անցկացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» լինելու միջև։«Մինչև հիմա մենք ավիացիոն սև ցուցակում ենք, սա նշանակում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ճգնաժա՞մ կա։ Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավել ևս չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է։ Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք վերաբերվում հարգանքով»,- ասաց Փաշինյանը։Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ ու ներգրավված չի լինելու։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100815200_412:346:1071:840_1920x0_80_0_0_f0e5d92a37c097cd4f477e33bbc81b8d.jpg.webp
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, հիմա էլ ներգրավված չէ ու ներգրավված չի էլ լինելու։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Թեպետ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողները շատ են, բայց ճգնաժամ չկա։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց գործող վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Փաշինյանը զուգահեռներ անցկացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» լինելու միջև։
«Մինչև հիմա մենք ավիացիոն սև ցուցակում ենք, սա նշանակում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ճգնաժա՞մ կա։ Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավել ևս չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է։ Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք վերաբերվում հարգանքով»,- ասաց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ ու ներգրավված չի լինելու։