Չեմ զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունի, նա սառնասիրտ մարդասպան է. Փաշինյան

Չեմ զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունի, նա սառնասիրտ մարդասպան է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ բնական է, որ 2020 թվական իրադարձություններն էմոցիա են պարունակում, դուք հարցնում եք ինչ ապրումներ եմ ունեցել, կարող եմ ասել հետևյալը Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, երբ ես դադարել եմ ընդհանրապես ամենօրյա աղոթքներ ունենալ, եղել է 2020թ․ նոյեմբերի 8-ից հետո։ Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել, մեկ շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ ջուր եմ խմել»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով լրագրողի՝ Ղարաբաղի հարցում ունեցած էմոցիաների մասին հարցին։

«Հետո էլի սկսել եմ մտածել ինչ է տեղի ունեցել և ինչու, և քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ և էդ թակարդից պետք է դուրս գա։

Եվ ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել էդ թակարդից։

Էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, ո ր կոնկրետ մարդիկ լրտեսական տրամաբանության գործունեության մեջ Հայաստանն ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ։

Ես զարմանում եմ, որ մարդ կա, ում համար էս թեմաներն էմոցիոնալ չեն։ Ես չեմ զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունի, նա սառնասիրտ մարդասպան է, ինչի՞ պիտի էմոցիա ունենա, նա մարդասպան է, որի տեղը բանտում է, կարծում եմ, բանտոմ նրա էմոցիաները կամաց-կամաց կվերականգնվեն։

Կամ Ծառուկյան Գագիկը ինչի՞ պիտի էմոցիա ունենա, քյարփինջը ո՞նց կարող է էմոցիա ունենալ։ Կամ կուլուգացի օլիգարխը ինչի՞ պիտի էմոցիա ունենա, արհեստական ինտելեկտը էմոցիա ունի՞

Ես էմոցիանալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեր համար, ինչի ես լրագրող, պատգամավոր ժամանակ էմոցիոնալ չեմ եղե՞լ»,- ասել է վարչապետը։

Leave a comment