https://arm.sputniknews.ru/20260522/ete-chherqes-10-milivon-dvolari-pvokhhatucum-em-pahanjelu-amsterdamy-dimel-e-rubinjanin-102473644.html
«Եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ամստերդամը դիմել է Ռուբինյանին
«Եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ամստերդամը դիմել է Ռուբինյանին
Sputnik Արմենիա
Միջազգային իրավապաշտպանը ԱԺ փոխնախագահին ստախոս է անվանել։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T08:55+0400
2026-05-22T08:55+0400
2026-05-22T08:56+0400
հայաստան
ռուբեն ռուբինյան
ռոբերտ ամստերդամ
դատ
փոխհատուցում
ջեֆրի էպշտեյն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101828613_0:84:1600:984_1920x0_80_0_0_dcdefa9c373f2f008c82a64c271c645c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Միջազգային իրավապաշտպան և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ Իրավապաշտպանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։ՔՊ–ական Ռուբինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ռոբերտ Ամստերդամը կապ է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ և նրան իրավաբանական ծառայություններ է մատուցել։Հիշեցնենք` ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը ձերբակալվեց 2006 թվականին անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու կասկածանքով։ 2019 թվականին նրան մեղադրանք առաջադրվեց անչափահասների առևտրի և սեռական շահագործման նպատակով հանցավոր պայմանավորվածության համար, ինչը նախատեսում էր մինչև 45 տարվա ազատազրկում։ Մեղադրող կողմի վարկածով՝ 2002-2005 թվականներին Էպշտեյնը Նյու Յորքի և Ֆլորիդայի իր նստավայրերում սեռական հարաբերությունների մեջ է մտել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, նրանց գումար վճարել և ոմանց ներգրավել նոր զոհերի հավաքագրման մեջ: Տուժածների մի մասը 14 տարեկանից փոքր են եղել։2019 թվականի օգոստոսին Էպշտեյնի դիակը գտան բանտախցում, որտեղ նա սպասում էր դատավարությանը։ Էպշտեյնի մահը պաշտոնապես որակվեց ինքնասպանություն, սակայն ԶԼՄ-ներում շարունակում են շրջանառվել դավադրության տեսություններ, այդ թվում՝ տեսախցիկների հրապարակված տեսանյութերում առկա բացերի պատճառով:2026 թվականի հունվարին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակեց Ջեֆրի Էպշտեյնի քրեական գործի նյութերը (մոտ 3 միլիոն էջ), ինչից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ դրանցում մի շարք հայտնի մարդկանց անուններ էին շոշափվում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101828613_89:0:1512:1067_1920x0_80_0_0_503bd25ce38edd0da4033ae1e75ae8e5.jpg.webp
հայաստան, ռուբեն ռուբինյան, ռոբերտ ամստերդամ, դատ, փոխհատուցում, ջեֆրի էպշտեյն
հայաստան, ռուբեն ռուբինյան, ռոբերտ ամստերդամ, դատ, փոխհատուցում, ջեֆրի էպշտեյն
Միջազգային իրավապաշտպանը ԱԺ փոխնախագահին ստախոս է անվանել։
ՔՊ–ական Ռուբինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ռոբերտ Ամստերդամը կապ է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ և նրան իրավաբանական ծառայություններ է մատուցել։
«Ռուբեն Ռուբինյան, դու մարդկային կերպարանքդ կորցրած ստախոս ես։ Ես երբեք չեմ աշխատել Էպշտեյնի հետ և երբեք նրան որևէ խորհրդատվություն չեմ մատուցել։ Եթե անմիջապես և հրապարակայնորեն չհերքես այս բացահայտ սուտը, ես դատական հայց կներկայացնեմ քո դեմ՝ պահանջելով 10 միլիոն դոլարի փոխհատուցում»,– գրել է Ամստերդամը։
Հիշեցնենք` ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը ձերբակալվեց 2006 թվականին անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու կասկածանքով։ 2019 թվականին նրան մեղադրանք առաջադրվեց անչափահասների առևտրի և սեռական շահագործման նպատակով հանցավոր պայմանավորվածության համար, ինչը նախատեսում էր մինչև 45 տարվա ազատազրկում։ Մեղադրող կողմի վարկածով՝ 2002-2005 թվականներին Էպշտեյնը Նյու Յորքի և Ֆլորիդայի իր նստավայրերում սեռական հարաբերությունների մեջ է մտել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, նրանց գումար վճարել և ոմանց ներգրավել նոր զոհերի հավաքագրման մեջ: Տուժածների մի մասը 14 տարեկանից փոքր են եղել։
2019 թվականի օգոստոսին Էպշտեյնի դիակը գտան բանտախցում, որտեղ նա սպասում էր դատավարությանը։ Էպշտեյնի մահը պաշտոնապես որակվեց ինքնասպանություն, սակայն ԶԼՄ-ներում շարունակում են շրջանառվել դավադրության տեսություններ, այդ թվում՝ տեսախցիկների հրապարակված տեսանյութերում առկա բացերի պատճառով: