Եվրոպական կինոն` Երեւանում. Մուտքն ազատ է

Եվրոպական կինոն` Երեւանում. Մուտքն ազատ է

Երեկ երեկոյան իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ ՊԱՈԼՈ ՍՈՐԵՆՏԻՆՈՅԻ «ՇՆՈՐՀ» ֆիլմով Երևանում բացվեց Եվրոպական ֆիլմերի փառատոնը։ 

Սոևռնտինոյի ֆիլմերը երկու անգամ՝ որպես Տարվա լավագույն Եվրոպական ֆիլմ, արժանացել են Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին։ Նրա ֆիլմերը մշտապես Կաննի, Վենետիկի, միջազգային այլ հեղինակավոր կինոփառատոների էկրաններին են։

«ՇՆՈՐՀ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2025 թվականի օգոստոսին, Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնում։ 

Մայիսի 21-ից սկսած մինչև մայիսի 27-ը Կինոյի տունը կվերածվի Եվրոպական լավագույն կինոյի հարթակի։

Ամեն օր, ժամը 19։00-ին հանդիսատեսը կծանոթանա Եվրոպական ժամանակակից կինոյին։

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

 

 

Leave a comment