ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ բնակավայրում տուն է այրվում։
Հրշեջ փրկարարները մարել են նշված գյուղի 11 փողոցի 10 տանը առաջացած կրակը, սակայն տունը գրեթե ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպք փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: