Ռուսաստանը կարևոր է համարում իր միջուկային ուժերի պատրաստության հետագա կատարելագործումը. Պուտին

Ռուսաստանը կարևոր է համարում իր միջուկային ուժերի պատրաստության հետագա կատարելագործումն ու դրանց բոլոր բաղադրիչների զարգացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի հետ համատեղ միջուկային ուժերի վարժանքների ժամանակ։

«Կարևոր է շարունակել բարելավել ռազմավարական և մարտավարական միջուկային ուժերի պատրաստվածության մակարդակը և զարգացնել դրանց բոլոր բաղադրիչները»,- ասել է նա։

Leave a comment