Դատարանը երկարաձգեց նաև Արթուր Սարգսյանի վարորդ Կարո Օկումուշյանի տնային կալանքի ժամկետը
Դատարանը երկարաձգեց նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդ Կարո Օկումուշյանի տնային կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը ևս տնային կալանքի տակ կմնա 2 ամիս։ Դատավարության ժամանակ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունները նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։