Երեւանում կանցկացվի ժամանակակից թատրոնի «Քրոնոֆեստ» փառատոնը

Մայիսի 28-ից հունիսի 7-ը Երեւանում կանցկացվի ժամանակակից թատրոնի ու պերֆորմանսի «Քրոնոֆեստ» միջազգային փառատոնը։ 
Փառատոնի համակարգողներն են ռեժիսոր Իլյա Մոշչիցկին եւ Արտյոմ Արսենյանը։ Կազմակերպիչը «Քրոնոտոպ» թատերական ընկերությունն է, որը 2022 թվականից գործում է Հայաստանում։ 
Կազմակերպիչները նշում են, որ «Քրոնոֆեստի» ու «Քրոնոտոպի» նպատակներից են «Երեւանում ժամանակակից թատրոնի շուրջ կենդանի համայնք ձեւավորելը»։
«Մենք հարցեր ենք տալիս ու միասին փնտրում պատասխանները՝ դիմելով յուրաքանչյուրին՝ անհատական հանդիսատեսական «ես»-ին եւ դերասանին՝ որպես համաստեղծողի։ Փառատոնի շրջանակներում յուրաքանչյուրը գործընթացի մասնակից է», – ասվում է փառատոնի կայքում:
Փառատոնի ծրագիրը եւ ներկայացնումների տոմսերը հասանելի են այս հղումով.
https://fest.temporary.am/hy/programme 

Leave a comment