«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը քննչական կոմիտեից սիմվոլիկ 1 դրամ է պահանջում` զրպարտության ու հասցված վնասի դիմաց, հայտնել է փաստաբան Վարդան Ալոյանը։
Ավեկլի վաղ Կարապետյանի փաստաբանը ՔԿ-ի տարածած տեղեկությունը զրպարտչական էր որակել՝ նշելով, որ դրանում մարմինը միանշանակ ընդգծել է, որ Նարեկ Կարապետյանը հանցանք է գործել թաքցնելով այլ երկրի քաղաքացիություն ունենալու փաստը։
«Մենք հայցադիմում են ներկայացրել, որպեսզի հրապարակային հերքում տարածեն և ներողություն խնդրել, ինչպես նաև պահանջել ենք 1 ՀՀ դրամ` որպես փոխհատուցում։ Օրենքը թույլ է տալիս մինչև 6 միլիոն դրամ փոխհատուցում։ Իրականում փոխհատուցման արժեքը 6 միլիոն դրամից էլ ավելի է՝ հաշվի առնելով Նարեկ Կարապետյանի հեղինակությանը և «Ուժեղ Հայաստան» դաշինքին հասցված վնասը, մանավանդ այս նախընտրական քարոզչության շրջանում»,- ասել է Ալոյանը։