«Քառյակ Մեդիա»-ն սնանկ է ճանաչվել

Հասարակություն

«Քառյակ Մեդիա»-ն սնանկ է ճանաչվել

Սնանկության դատարանը «Քառյակ Մեդիա» ՍՊԸ-ին սնանկ է ճանաչել։

Դատավոր Արմեն Խաչատրյանը որոշել է, որ  ընկերությունից հօգուտ «Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի բռնագանձել մեկ միլիոն դրամ՝ որպես կատարված դատական ծախսի՝ նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում, որն օրենքով սահմանված կարգով պահանջ ներկայացվելու դեպքում ենթակա է գրանցման «Քառյակ Մեդիա» ընկերության սնանկության գործով պահանջների ցուցակում՝ տվյալ պահանջին համապատասխանող հերթում:

«Քառյակ մեդիան» հայկական մեդիաընկերություն է, որը հիմնադրվել է 2019 թվականի փետրվարի 1–ին։

Ընկերության կազմի մեջ  էին մտնում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am լրատվական կայքը եւ «Արմնյուզ FM» ռադիոն։

«Քառյակ Մեդիա» ընկերությունը հիմնադրել են քաղաքական–հասարակական գործիչներ Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանը եւ Միհրան Հակոբյանը:

2021թ. փետրվարին ընկերությունը դադարեցրել է գործունեությունը:

Leave a comment