AMD-ն Թայվանի կիսահաղորդչային ոլորտում կներդնի ավելի քան 10 միլիարդ դոլար

Ամերիկյան միկրոչիպեր արտադրող AMD-ն նախատեսում է ավելի քան 10 միլիարդ դոլար ներդնել Թայվանում կիսահաղորդչային արտադրանքի արտադրության ոլորտի տարբեր նախագծերում։

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ միջոցները կուղղվեն ռազմավարական գործընկերությունների ընդլայնմանը և արհեստական բանականության ենթակառուցվածքների համար նախատեսված արտադրանքի արտադրական հզորությունների մեծացմանը։

«Քանի որ արհեստական բանականության ներդրումն արագանում է, մեր գլոբալ գործընկերները արագ տեմպերով ընդլայնում են AI ենթակառուցվածքները՝ հաշվարկային հզորությունների պահանջարկը բավարարելու համար», – հայտարարել է AMD-ի ղեկավար Լիզա Սուն։

Տարեսկզբից ընկերության կապիտալիզացիան աճել է ավելի քան երկու անգամ՝ հասնելով 675 միլիարդ դոլարի։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment