https://arm.sputniknews.ru/20260521/hh-ishkhanutjuny-hamvozvats-e-rusakan-gazi-harcum-khndir-chi-lini-bajc-plan-b-evs-unen-102442310.html
ՀՀ իշխանությունը համոզված է` ռուսական գազի հարցում խնդիր չի լինի, բայց «պլան Բ» ևս ունեն
ՀՀ իշխանությունը համոզված է` ռուսական գազի հարցում խնդիր չի լինի, բայց «պլան Բ» ևս ունեն
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանի խոսքով` ՀՀ–ն ունի ցորենի անհրաժեշտ պաշարներ, ունի մատակարարման դիվերսիֆիկացված աղբյուրներ և կայուն ստանում է ու կստանա ցորեն։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T13:51+0400
2026-05-21T13:51+0400
2026-05-21T13:52+0400
հայաստան
գազ
ցորեն
գևորգ պապոյան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84717946_0:9:1500:853_1920x0_80_0_0_1b798eea8f3e2ce6ec2b31e8a7da6f42.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՌԴ–ի հետ տնտեսական փոխգործակցության առումով ոչ մի լարված կամ սուր իրավիճակներ չկան, ու այս պահին մեծ ծավալի ապրանքներ են արտահանվում դեպի Ռուսաստան և այնտեղից ներմուծվում։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն այս օրերին, նախընտրական քարոզարշավով պայմանավորված, արձակուրդի մեջ է, սակայն մասնակցում է կառավարության նիստերին։Լրագրողներից մեկը հարցրեց` եթե Հայաստանը ռուսական կողմի հետ դժվարություններ ունենա, օրինակ, ցորենի ներմուծման կամ գազի հետ կապված, արդյոք կա՞ գործողությունների մեկ այլ սցենար, այսպես ասած «պլան Բ», ըստ որի` կառավարությունը կկարողանա ունենալ այդ ապրանքների կայուն մատակարարում։Պապոյանը վստահեցրեց, որ այդ բոլոր մեխանիզմերը կան, մշակված են, սակայն ՀՀ գործող իշխանությունը հավատացած է, որ լրագրողի նշած բացասական սցենարը տեղի չի ունենա։Ըստ նրա` այդ նույն դիվերսիֆիկացիան ՀՀ կառավարությունը պետք է անի ցորենի ու մյուս ապրանքների դեպքում, որպեսզի որևէ մեկից Հայաստանը կախում չունենա ու կարողանա ազատ մանևրի։Որևէ կոմպրոմիս որևէ օլիգարխի հետ չի կարող լինել. Պապոյանը` «Արարատցեմենտի» մասինԻնչ վերաբերում է ԵԱՏՄ–ի հետ համագործակցությանը, ապա նախարարն այս դեպքում ևս վստահ է, որ Հայաստանի դեմ ցանկացած բարիերի դեպքում հայկական կողմը բարձրաձայնելու է, և այդ հարցը լուծվելու է։«ԵԱՏՄ–ում շատ լավ կետեր կան, որոնք մինչ օրս օգտագործել ենք ու շարունակելու ենք օգտագործել։ Իմիջիայլոց, ԵԱՏՄ մեխանիզմներն ու ստանդարտները բավականին լավն են. դրանք ԵՄ–ից վերցված ստանդարտներ են, այսինքն` նույնական են»,– վստահեցրեց Պապոյանը։Իր խոսքը եզրափակելով` նա նշեց, որ ՀՀ–ն ունի ցորենի անհրաժեշտ պաշարներ, ունի մատակարարման դիվերսիֆիկացված աղբյուրներ և կայուն ստանում է ու կստանա ցորեն։ Այդ մասով, ըստ նախարարի, ՀՀ քաղաքացիները որևէ մտահոգություն ունենալ չեն կարող. ամեն ինչ կառավարելի է։ՀՀ–ն Ռոսսելխոզնադզորից ծաղիկների վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել. Պապոյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84717946_167:0:1500:1000_1920x0_80_0_0_b5a793b70d83efbd50653a8dd84c3c08.jpg.webp
հայաստան, գազ, ցորեն, գևորգ պապոյան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, գազ, ցորեն, գևորգ պապոյան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Գևորգ Պապոյանի խոսքով` ՀՀ–ն ունի ցորենի անհրաժեշտ պաշարներ, ունի մատակարարման դիվերսիֆիկացված աղբյուրներ և կայուն ստանում է ու կստանա ցորեն։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՌԴ–ի հետ տնտեսական փոխգործակցության առումով ոչ մի լարված կամ սուր իրավիճակներ չկան, ու այս պահին մեծ ծավալի ապրանքներ են արտահանվում դեպի Ռուսաստան և այնտեղից ներմուծվում։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն այս օրերին, նախընտրական քարոզարշավով պայմանավորված, արձակուրդի մեջ է, սակայն մասնակցում է կառավարության նիստերին։
Լրագրողներից մեկը հարցրեց` եթե Հայաստանը ռուսական կողմի հետ դժվարություններ ունենա, օրինակ, ցորենի ներմուծման կամ գազի հետ կապված, արդյոք կա՞ գործողությունների մեկ այլ սցենար, այսպես ասած «պլան Բ», ըստ որի` կառավարությունը կկարողանա ունենալ այդ ապրանքների կայուն մատակարարում։
Պապոյանը վստահեցրեց, որ այդ բոլոր մեխանիզմերը կան, մշակված են, սակայն ՀՀ գործող իշխանությունը հավատացած է, որ լրագրողի նշած բացասական սցենարը տեղի չի ունենա։
«Ձեր ասած սցենարները մշակված են դեռ տարիներ առաջ, սակայն մենք հավատացած ենք, որ դա տեղի չի ունենա։ Իսկ ընդհանուր առմամբ քաղաքական այն փոփոխությունները, որոնք մենք արել ենք վերջին տարիներին, այդ թվում` սահմանի բացումը, ունեցել են դրական ազդեցություններ։ Օրինակ` աշխարհում բենզինի գները 2–3 անգամ բարձրացել են, մինչդեռ Հայաստանում ավելացել է ընդամենը մի քանի տոկոս։ Ինչո՞ւ է այդպես, քանի որ մենք կարողանում ենք էժան բենզին ու վառելիք բերել այլ շուկայից»,– ասաց Պապոյանը։
Ըստ նրա` այդ նույն դիվերսիֆիկացիան ՀՀ կառավարությունը պետք է անի ցորենի ու մյուս ապրանքների դեպքում, որպեսզի որևէ մեկից Հայաստանը կախում չունենա ու կարողանա ազատ մանևրի։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ի հետ համագործակցությանը, ապա նախարարն այս դեպքում ևս վստահ է, որ Հայաստանի դեմ ցանկացած բարիերի դեպքում հայկական կողմը բարձրաձայնելու է, և այդ հարցը լուծվելու է։
«ԵԱՏՄ–ում շատ լավ կետեր կան, որոնք մինչ օրս օգտագործել ենք ու շարունակելու ենք օգտագործել։ Իմիջիայլոց, ԵԱՏՄ մեխանիզմներն ու ստանդարտները բավականին լավն են. դրանք ԵՄ–ից վերցված ստանդարտներ են, այսինքն` նույնական են»,– վստահեցրեց Պապոյանը։
Իր խոսքը եզրափակելով` նա նշեց, որ ՀՀ–ն ունի ցորենի անհրաժեշտ պաշարներ, ունի մատակարարման դիվերսիֆիկացված աղբյուրներ և կայուն ստանում է ու կստանա ցորեն։ Այդ մասով, ըստ նախարարի, ՀՀ քաղաքացիները որևէ մտահոգություն ունենալ չեն կարող. ամեն ինչ կառավարելի է։