https://arm.sputniknews.ru/20260521/pashinjany-giti-vor-ishkhanapvokhutjunic-hetvo-datvelu-e-andranik-tevanjan-102440553.html
Փաշինյանը գիտի, որ իշխանափոխությունից հետո դատվելու է․ Անդրանիկ Թևանյան
Փաշինյանը գիտի, որ իշխանափոխությունից հետո դատվելու է․ Անդրանիկ Թևանյան
Sputnik Արմենիա
Թևանյանը հայտարարեց, որ Փաշինյանի ու ՔՊ-ի հարձակումներն իրենց վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, նրանք շարունակելու են պայքարել, որ Հայաստանն Արցախի… 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T13:31+0400
2026-05-21T13:31+0400
2026-05-21T13:33+0400
անդրանիկ թևանյան
նիկոլ փաշինյան
պետական դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102439630_0:83:1600:983_1920x0_80_0_0_8a53d746244b0ef2df45bde51cd4dfb3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իշխանափոխությունից հետո օրենքի առաջ պատասխան է տալու պետական դավաճանության հոդվածով, ու դրանով է պայմանավորված նրա ներկայիս վարքագիծը։ Այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսում հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։«Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, և իշխանափոխությունից հետո նա պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը՝ նրան մեղադրելով պատերազմներ հրահրելու, հազարավոր զոհերի, Արցախի կորստի, արցախահայերի բռնագաղթի համար։Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հետագայում պատասխանի, թե ինչպես է պետական պարտքն ավելացել 8 միլիարդ ԱՄՆ դոլարով, և ինչ ուղղություններով են այդ գումարները ծախսվել։Նա ընդգծեց՝ Փաշինյանի ու ՔՊ-ի հարձակումներն իրենց վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, շարունակելու են պայքարել, որ Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանանա։ Թևանյանն ընդդիմադիր դաշտին կոչ արեց գլխավոր հարցերում կոնսոլիդացիայի գալ, միավորել ուժերը՝ ստեղծված իրավիճակին վերջ տալու համար։Նրա խոսքով՝ հունիսի 7-ը մի յուրօրինակ հանրաքվե է լինելու՝ քաղաքացիներըւ պետք է պատասխանեն մի հարցի՝ ունենալո՞ւ ենք Հայաստանի Հանրապետություն, թե՞ «Արևմտյան Ադրբեջան»։ Վստահ է, որ ընտրություններին բարձր մասնակցությունը հանգեցնելու է իշխանափոխության, և «Նիկոլ Փաշինյանն այդ դեպքում երանի է տալու Սահակաշվիլիի ճակատագրին, քանի որ մեր պետության դեմ արվողը վաղեմության ժամկետ չունի»։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102439630_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d4584104ca37d49e417f925791b70e7e.jpg.webp
անդրանիկ թևանյան, նիկոլ փաշինյան, պետական դավաճանություն
անդրանիկ թևանյան, նիկոլ փաշինյան, պետական դավաճանություն
Թևանյանը հայտարարեց, որ Փաշինյանի ու ՔՊ-ի հարձակումներն իրենց վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, նրանք շարունակելու են պայքարել, որ Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանանա։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իշխանափոխությունից հետո օրենքի առաջ պատասխան է տալու պետական դավաճանության հոդվածով, ու դրանով է պայմանավորված նրա ներկայիս վարքագիծը։ Այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսում հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, և իշխանափոխությունից հետո նա պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը՝ նրան մեղադրելով պատերազմներ հրահրելու, հազարավոր զոհերի, Արցախի կորստի, արցախահայերի բռնագաղթի համար։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հետագայում պատասխանի, թե ինչպես է պետական պարտքն ավելացել 8 միլիարդ ԱՄՆ դոլարով, և ինչ ուղղություններով են այդ գումարները ծախսվել։
«Հետագայում պետք է պատասխանի, թե ինչպես ստացվեց, որ ինքն ու իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, որոշ դեպքերում՝ միլիարդատերեր, որովհետև նրա շրջապատի բիզնեսմեններից մեկի տարեկան մաքուր շահույթը 1,5 միլիարդ դոլար է։ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչու, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շրջանակներում Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշի մարզում։ Եվ մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչ նախապայմանների տակ է մտել Նիկոլ Փաշինյանը, և դրանից հետո բոլորիս համար պարզ կդառնա, թե նա ինչու է այսպիսի ագրեսիվ վարքագիծ դրսևորում»,- ասաց Թևանյանը։
Նա ընդգծեց՝ Փաշինյանի ու ՔՊ-ի հարձակումներն իրենց վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, շարունակելու են պայքարել, որ Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանանա։ Թևանյանն ընդդիմադիր դաշտին կոչ արեց գլխավոր հարցերում կոնսոլիդացիայի գալ, միավորել ուժերը՝ ստեղծված իրավիճակին վերջ տալու համար։
Նրա խոսքով՝ հունիսի 7-ը մի յուրօրինակ հանրաքվե է լինելու՝ քաղաքացիներըւ պետք է պատասխանեն մի հարցի՝ ունենալո՞ւ ենք Հայաստանի Հանրապետություն, թե՞ «Արևմտյան Ադրբեջան»։ Վստահ է, որ ընտրություններին բարձր մասնակցությունը հանգեցնելու է իշխանափոխության, և «Նիկոլ Փաշինյանն այդ դեպքում երանի է տալու Սահակաշվիլիի ճակատագրին, քանի որ մեր պետության դեմ արվողը վաղեմության ժամկետ չունի»։
Թևանյանը նշեց, որ իրեն Փաշինյանի կողմից վերագրվող հոդվածի մասին եթերից է իմացել, որևէ իրավական գործընթաց չի եղել։ Հավելեց, որ այս պահին իրենց իրավաբանները երկու ուղղությամբ են աշխատում․ մեկը զրպարտության և բարի համբավի արատավորման վերաբերյալ հայցն է, իսկ երկրորդը՝ վարչապետի կողմից լիազորությունների գերազանցման։