Տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքներով, այլ Թեհրանի ձևավորած դ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում հաղորդում է. «Իրանական պաշտոնական ԶԼՄ-ները տարածել են Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական, այդ երկրի նախկին ԱԳ նախարար Վելայաթիի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ։ Վերջինս այս մասին բառացիորեն նշել է. «Մյուս կողմից, Կովկասում հաշվարկների փոփոխությունը և «Թրամփի (Զանգեզուրի) միջանցք» պարտադրված բառակապակցության ստվերում հայտնվելը ցույց տվեցին, որ այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքներով, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով»։   

Եթե չեմ սխալվում, սա 40-օրյա պատերազմից հետո Իրանի իշխանական վերնախավում տեղի ունեցած նշանակալի փոփոխություններից հետո նման բարձրաստիճան որևէ իրանցի պաշտոնյայի առաջին հայտարարությունն է «Թրամփի ուղու» վերաբերյալ։ 

Հարկ է նշել, որ Վելայաթին նաև նախկինում է աչքի ընկնել այս հարցում շատ կոշտ դիրքորոշմամբ։

 

Leave a comment