ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Հռոմի Լևոն XIV պապը և Արամ Ա կաթողիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորել են հերթական հրապարակային ընդհանուր ունկնդրությունը։ Հռոմի պապը հատուկ ողջույնի խոսք է ուղղել Արամ Ա. վեհափառ հայրապետին, որն այս առիթով ևս կենտրոնական ամբիոնին էր, Հռոմի պապի կողքին։
«Սիրելի եղբայրներ և քույրեր, Արամ Ա Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս, այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մեր մեջ, մինչ մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միության»,–ասել է Հռոմի պապը։
Նա առաջարկել է աղոթել նաև Լիբանանի և Միջին Արևելքի խաղաղության համար։
–00—ՅՄ