https://arm.sputniknews.ru/20260521/irany-patrast-e-nvor-zenq-kirarel-amn-i-hardzakman-depqum-zlm-102424448.html
Իրանը պատրաստ է նոր զենք կիրառել ԱՄՆ-ի հարձակման դեպքում. ԶԼՄ
Իրանը պատրաստ է նոր զենք կիրառել ԱՄՆ-ի հարձակման դեպքում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը Թեհրանին կոչ է արել շտապել գործարքի հարցում՝ հայտարարելով, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T10:10+0400
2026-05-21T10:10+0400
2026-05-21T10:12+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54992956_0:37:701:431_1920x0_80_0_0_1a317a75ea2b2eec8c6244403c160660.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Իրանը ժամանակակից զենք ունի, որը դեռ չի կիրառվել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական ռազմական աղբյուրին։Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ Պենտագոնը Իրանում թիրախների ցանկ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման արձակի Իրանի վրա հարձակումները վերսկսելու վերաբերյալ։ Թրամփը կոչ էր արել Թեհրանին շտապել գործարքի հարցում՝ հայտարարելով, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի։Նրա խոսքով՝ Թեհրանը զենքի պակաս չունի, որը պատրաստ է օգտագործել հարձակումները հետ մղելու համար։«Սարքավորումների և պաշտպանական կարողությունների պակաս չունենք, որը կխանգարեր մեզ պաշտպանել մեր երկիրը։ Այս անգամ մենք մտադիր չենք մեզ զուսպ պահել»,– ասել է գործակալության զրուցակիցը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54992956_38:0:661:467_1920x0_80_0_0_903cb5a97ea9043bd5f9d92b9dbe5534.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, զենք
իրանի իսլամական հանրապետություն, ամն, զենք
ԱՄՆ առաջնորդը Թեհրանին կոչ է արել շտապել գործարքի հարցում՝ հայտարարելով, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի։
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ Պենտագոնը Իրանում թիրախների ցանկ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման արձակի Իրանի վրա հարձակումները վերսկսելու վերաբերյալ։ Թրամփը կոչ էր արել Թեհրանին շտապել գործարքի հարցում՝ հայտարարելով, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի։
«Երկրի ներսում մենք ժամանակակից զենք ենք ստեղծել, որը դեռ չի կիրառվել մարտադաշտում և փաստացի չի փորձարկվել», – ասել է իրանական ռազմական աղբյուրը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը։
Նրա խոսքով՝ Թեհրանը զենքի պակաս չունի, որը պատրաստ է օգտագործել հարձակումները հետ մղելու համար։
«Սարքավորումների և պաշտպանական կարողությունների պակաս չունենք, որը կխանգարեր մեզ պաշտպանել մեր երկիրը։ Այս անգամ մենք մտադիր չենք մեզ զուսպ պահել»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: