Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի կայացած երկարատև և լարված հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի հետ համաձայնության հասնելու փորձերի վերսկսման հարցը։

Իսրայելական երկու աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը տարաձայնություններ են ունեցել հետագա քայլերի շուրջ։ Զրույցի մանրամասներին ծանոթ ամերիկյան աղբյուրը նշել է, որ «զրույցից հետո Նեթանյահուն չափազանց բարկացած էր»։

Ըստ աղբյուրների՝ Նեթանյահուն խիստ թերահավատորեն է վերաբերվում բանակցություններին և ցանկանում է վերսկսել ռազմական գործողությունները՝ նպատակ ունենալով առավելապես թուլացնել Իրանի ռազմական ներուժն ու իշխանությունները՝ ոչնչացնելով երկրի կենսական ենթակառուցվածքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment