Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի անհավասարակշիռ պահվածքի պատճառը, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, ընդդիմության նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճն է, հատկապես՝ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» ռեյտինգի աճը։

Հենց սրանով է պայմանավորված այն սեւ փիառը, որն իրականացվում է Սամվել եւ Նարեկ Կարապետյանների դեմ, այդ թվում` ռուսալեզու կայքում հրապարակված նյութերի տեսքով, որոնք հերքվել են Կարապետյանների կողմից: Խոսքն այն մասին է, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է եղել, իսկ Սամվել Կարապետյանը` ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից։

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երկու շաբաթների ընթացքում, ասում են՝ զգում է, որ հողը ոտքերի տակից փախչում է, նրան հանգիստ չի տալիս իր մրցակիցներին ընտրապայքարից դուրս թողնելու միտքը, եւ նման հրապարակումներով եւ ընտրակաշառքի սարքովի մեղադրանքներով փորձում են հիմքեր ձեւավորել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կասեցնելու համար։

Սակայն իշխող թիմում ոչ բոլորն են կորցրել սթափ մտածողությունը եւ կարծում են, որ Սամվել Կարապետյանին խաղից դուրս թողնելն իրենց չի ներվի, եւ այդ դեպքում արդեն ժողովուրդն իրոք փողոց դուրս կգա, ու անցանկալի զարգացումներ կլինեն, Արեւմուտքն էլ երես կթեքի իրենցից։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment