Արթուր Օսիպյանը կալանավորվել է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդանը 2 ամսով կալանավորել է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը քարոզարշավի ընթացքում մոտեցել էր վարչապետին եւ հարցեր ուղղել Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի, ինչպես նաև Արցախի նախկին իշխանություններին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ։ Իրավիճակը զրույցի ընթացքում սրվել է, Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել էր հեռանալ։
Վերջինս մեղադրվում է բռնության կոչի, քարոզարշավին խոչընդոտելու եւ խուլիգանության մեջ։