ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին մարդկային եղբայրության համար Զաիդի մրցանակ ստանալու կապակցությամբ․
«Չափազանց կարևոր եմ համարում ինչպես Իլհամ Ալիևի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերված վճռական կամքը։
Ես հավատում եմ, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելով՝ Կովկասի համար նոր էջ կբացվի»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 4-ին, Աբու Դաբիում կայացել է «Զայեդի» մրցանակաբաշխությունը։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները «Զայեդ» մրցանակի են արժանանացել «խաղաղության համաձայնագրի համար»: