ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ հունիսի սկզբին. Al Arabiya

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ հունիսի սկզբին. Al Arabiya

Նրանց տեղեկություններով՝ հանդիպումը տեղի կունենա Իսլամաբադում՝ հաջի սեզոնի ավարտից հետո։

2026 թվականին իսլամի սրբավայրեր ուխտագնացության հիմնական ծեսերը համընկնում են մայիսի 25-29-ի հետ։ Աղբյուրները նաև հայտնել են, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ։

Ուրբաթ օրը Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կարող է այցով ժամանել Իրան՝ համաձայնագրի վերջնական տարբերակը հայտարարելու համար։

Leave a comment