ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել

Քաղաքականություն

20.05.2026 | 21:27

«Ազգային ժողովրդական բևեռը» այսօր ահազանգել էր, որ Վայքում ոստիկանները առգրավել են իրենց քարոզարշավի ավտոմեքենան:

«Որպես պատճառաբանություն՝ ոստիկանները ներկայացրել են այն անհեթեթ պնդումը, թե իբր մեքենան ենթարկվել է տեխնիկական վերասարքավորման, ինչի համար համապատասխան լիցենզիա առկա չէ: Ինչո՞ւ է սա բացահայտ քաղաքական դիտավորություն։ Երկակի ստանդարտներ։ Նույն այս մեքենան վերջին 3 օրերին անընդմեջ, նույն կահավորմամբ շրջում էր Երևանում, և իրավապահ մարմինների կողմից որևէ խնդիր կամ հարց չի բարձրացվել»,- հայտնել էր կուսակցությունը՝ կից միջադեպից տեսանյութ հրապարակելով:

 

Մեքենայի առգրավումը կուսակցությունը որակել է ապօրինը և ընդգծել, որ այն խոչընդոտել է իրենց քարոզարշավը:

ՆԳՆ-ից Factor.am-ին հայտնեցին, որ մեքենան եղել է վերասարքավորված, ինչպես նաև գովազդի կանոների խախտում է արձանագրվել:

«Համապատասխան խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ»,- հայտնում են իրավապահ կառույցից:

Մեր տեղեկություններով՝ մեքենան վերադարձվել է:

Անի Թամրազյան

Leave a comment