ՄԱՍԿ-ը հանդես է եկել կոչով

ՄԱՍԿ-ը հանդես է եկել կոչով

ՄԱՍԿ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԱՍԿ-ի առաջարկությունները միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու համար մինչև օրս չի արժանացել ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի անհրաժեշտ ուշադրությանը, ի նկատի ունենալով ընթացիկ աշխարհաքաղաքական, քաղաքական, իրավական իրողությունները ՄԱՍԿ-ի վարչությունը դիմում է կոչով ընդդիմադիր դաշտում գործող ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։

Պատրաստակամություն ցուցաբերել ձևավորելու միասնական քաղաքական ճակատ, որի մեջ կարող են ընդգրկվել ԿԸՀ-ի կողմից գրանցված բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց համար առաջնային են հետևյալ երկու նպատակները։

Առաջին. Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալը։

Երկրորդ. Ձևավորել ժամանակավոր կառավարություն 3-4 ամսով , որից հետո անցկացնել Աժ արտահերթ ընտրություններ»։

 

Leave a comment