ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Մեր սիրելի Բագրատ Սրբազանը ևս խղճի կալանավոր է, պիտի սթափվենք, դուրս գանք թմբիրից։ Այս մասին հայտարարել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Այս ճակատագրին արժանացել են և բազմաթիվ հոգևորականներ, ժամանակները չեն փոխվել և այսօր՝ այս պահին, պատմական անձինք են նրանք, ովքեր խղճի կալանավորներ են։ Այս պահին այդ թվում նաև մեր սիրելի հոբելյարը Բագրատ Սրբազանն է: Ես կարծում եմ, որ այս հավաքույթը, այսօրվա խորհուրդը մեզ սթափեցնելու համար է, մեզ թմբիրից հանելու համար է, Սրբազանի և իր նման չվախեցող, ճշմարտությունը բարձրաձայնող, հերոսների, պատմական անձանց, կերպարների գործը շարունակելու, տարածելու, այդ ներշնչանքով ապրելու և նաև փոխանցելու համար է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ