Ներկաներին ողջունեց նաև Կանադա-Հայաստան առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանը։
CEBA-ի հանքարդյունաբերական նախաձեռնությունները ներկայացրեց Կանադա-Եվրասիա գործարար դաշինքի նախագահ Տատյանա Դոմիլովսկայան։
CEBA-ն ցանկություն է հայտնել ասոցիացիայի հետ ընդլայնել գործակցությունը փորձի փոխանակման և մասնագիտական տեսադաշտի ընդլայնման ոլորտում, ինչպես նաև խթանել հայկական ընկերությունների առավել ակտիվ մասնակցությունն իրենց առաջարկած ծրագրերին, որոնք ուղղված են հանքային ռեսուրսների կառավարման, արտադրության օպտիմալացման և աշխատանքի անվտանգության ոլորտներում կանադական փորձի ուսումնասիրմանը։
Նրանք նաև պատրաստ են ներդրումների ներգրավման նպատակով աջակցել հայկական ընկերությունների շահերի առաջմղմանը։
Հանդիպմանը մասնակցեցին նաև՝
Քննարկվեցին նաև կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի մշակման, գործընկերների որոնման, համաժողովներին մասնակցության, արդյունաբերական օբյեկտների այցելությունների և այլնի հետ կապված կոնկրետ հարցեր։