Գրազ եմ գալիս, երբեք այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել. Նարեկ Կարապետյան

Գրազ եմ գալիս, երբեք այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել։ Այս մասին Աջափնյակում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք՝ Նարեկ Կարապետյանի դեմ քրեական վարույթ են հարուցել՝ «օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու կասկածով»։

«Ընկերության բաժնետեր կարող եմ լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն»,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով, հայցեր են ներկայացրել․ «Մինչև երեկո կհրապարակենք, կարծում եմ՝ 7-8 հոգի կունենան հայցեր, իհարկե մեր այն քաղաքացիները, որոնք պաշտոնյա չեն չենք ուզում իրենց դեմ ներկայացնենք, մարդկանց ֆինանսական խնդիրներ չպատճառենք, իրենք մոլորության մեջ են, բայց ՔՊ-ական պաշտոնյաները մի քիչ ծախսվելու են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment