Ոստիկանները հեռացրին «մուկ տշելու» համար Կառավարության դիմաց դրված «դարպասներն ու մուկը»

Ոստիկանները հեռացրին «մուկ տշելու» համար Կառավարության դիմաց դրված «դարպասներն ու մուկը»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնի է, Հայաստանում նախընտրական քարոզարշավի ակտիվ շրջանն է: Քվեաթերթիկում 2-րդ համարի ներքո գրանցված «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչները տարօրինակ ակցիա են կազմակերպել Կառավարության վարչական շենքի դիմաց՝ այնտեղ տեղադրելով ֆուտբոլային դարպասներ: «Սփայդերմեն»-ի հագուստով նրանց ներկայացուցիչը սկսել է խաղալիքից մկանը հարվածել՝ «գոլ խփելով» դարպասներին:

Ակցիան նրանք ներկայացրել են իբրև «մուկ տշելու» գործընթաց:

Իրավապահները կարճ ժամանակ անց տարածքից հեռացրել են դարպասներն ու հորդորել ակցիան իրականացնել քիչ հեռու՝ չխանգարելու համար Կառավարության բնականոն գործունեությունը։

Leave a comment