Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը պարզաբանել է, որ ՀՀ-ից արտահանվազ ռազմական արտադրանքի գործարքների վերաբերյալ կոնկրետ տվյալները՝ զինատեսակները, ուղղությունները և ֆինանսական ծավալները, կհրապարակվեն միայն այն ժամանակ, երբ դրա շուրջ կլինի բոլոր կողմերի համաձայնությունը։ Նախարարը նշել է, որ խոսքը միլիոնավոր դոլարների հասնող գործարքների մասին է, որոնք արդեն իրականություն են։

Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանում արտադրված վերջնական ռազմական արտադրանք է արտահանվել երկու երկիր:

«Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, և այդ կանոնների պահպանումն է նաև նախադրյալը հնարավոր ապագա նոր գործարքների։ Իսկ ապագա նոր գործարքներ ևս լինելու են։ Ես պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ավելի շատ քանակի ընկերություններ արդեն ունեն ավելի շատ քանակի երկրներ արտահանելու թույլտվություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ դրանք առնվազն գործընթացի փուլում են, քան որ ես հայտարարեցի, որ երկու երկրներ արտահանվել են»,- ասաց նա։ 

Հայրապետյանի խոսքով՝ գործարքների վավերականությունը կարող են հաստատել գաղտնիության հասանելիություն ունեցող պատկան մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, ընդ որում՝ ոչ միայն իշխող, այլ նաև ընդդիմադիր։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Leave a comment