Քաղաքականություն
20.05.2026 | 12:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանի հետ հակամարտությունը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ, գրում է The Hill-ը։
«Մենք պատրաստվում ենք շատ արագ ավարտել այս պատերազմը։ Նրանք այնքան են ուզում համաձայնագիր, նրանք հոգնել. սա պետք է տեղի ունենար 47 տարի առաջ։ Ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան աներ դրա հետ կապված։ Դա տեղի է ունենալու, և տեղի է ունենալու արագ։ Եվ դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները կտրուկ անկում ապրում»,- ասել է նա։
Թրամփի վարչակազմը շաբաթներ շարունակ ձգտում էր պատերազմի ավարտին, այն բանից հետո, երբ բանակցությունները ձախողվեցին, իսկ Պարսից ծոցում հակամարտությունը շարունակվում է։ Այնուամենայնիվ, Թրամփը կարծում է՝ հակամարտությունը շատ արագ կավարտվի։
«Կարծում եմ՝ մենք շատ արագ կավարտենք դա, և նրանք միջուկային զենք չեն ունենա։ Եվ հուսով եմ, որ մենք դա շատ լավ կերպով կանենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Նրա մեկնաբանությունները հնչում են մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Սենատն առաջ է քաշել պատերազմական լիազորությունների վերաբերյալ բանաձև, որը կստիպի Թրամփին դուրս բերել Իրանի դեմ տեղակայված ԱՄՆ զինված ուժերը։