Պատահական չէ, որ ընդդիմության դեմ օպերացիաները համընկել են ՀՀ ժամանող «եվրամասնագետների» հետ․Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվրամիության «մասնագիտացված» խումբը, վստահաբար, չի արձանագրելու եւ չի բարձրաձայնելու այն մասին, որ հենց նիկոլենք են դիմում ապատեղեկատվությանը եւ մանիպուլյացիաների։

Վերջերս Բրյուսելից Երեւան գործուղված իբր թե նախընտրական հիբրիդային ֆիլտրը հաստատ չի ֆիքսելու ոչ «ղարաբաղցիների» ռոլիկը, ոչ էլ «Կարապետյանը ФСБ ագենտ է» հիմար եւ տկարամիտ իշխանական ինֆո-ներառկումները որպես ընտրություններին միջամտելու ցայտուն հնարքներ։

Հեչ պատահական չէ, որ ընդդիմության դեմ նման օպերացիաները համընկել են Հայաստան ժամանող «եվրամասնագետների» հայտնվելու հետ»:

Leave a comment