Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արձագանքել է իր նախկին ակումբի չեմպիոնությանն Անգլիայի Պրեմիեր լիգայում։

«Դուք արեցիք դա։ Չեմպիոնները շարունակում են առաջ շարժվել, երբ մյուսները կանգ են առնում։ Սա ձեր ժամանակն է։ Գնացեք և վայելեք յուրաքանչյուր պահը»,- «Արսենալի» սոցցանցերում հրապարակված տեսանյութում ասել է ֆրանսիացի մասնագետը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» նախորդ անգամ Անգլիայի չեմպիոն դարձել էր 2004 թվականին, երբ թիմը գլխավորում էր Արսեն Վենգերը։ Լոնդոնյան ակումբը 14-րդ անգամ է նվաճում Անգլիայի չեմպիոնի կոչումը։

Leave a comment