«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնի «Արսենալը» 22 տարվա դադարից հետո դարձյալ հռչակվել է ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն։

Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» 1։1 հաշվով է ավարտել «Բորնմութի» դեմ արտագնա հանդիպումը և կորցրել առաջատար «Արսենալին» հասնելու հնարավորությունը։ Վերջին տուրից առաջ թիմերին բաժանում է 4 միավոր։

«Բորնմութի» դեմ խաղում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտությունից խուսափել է ավելացված 5-րդ րոպեին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի խփած գոլի շնորհիվ։

«Արսենալը» նախորդ անգամ Անգլիայի չեմպիոն դարձել էր 2004 թվականին, երբ թիմը գլխավորում էր ֆրանսիացի լեգենդար մարզիչ Արսեն Վենգերը։ Սա լոնդոնյան ակումբի 14-րդ չեմպիոնական տիտղոսն էր ներքին առաջնությունում։

Leave a comment