https://arm.sputniknews.ru/20260520/uzhegh-hajastanum-dzerbakalutjunneric-hetvo-khuzarkvel-e-gndapet-suqiasjani-tuny-102376349.html
«Ուժեղ Հայաստանում» ձերբակալություններից հետո խուզարկվել է գնդապետ Սուքիասյանի տունը
«Ուժեղ Հայաստանում» ձերբակալություններից հետո խուզարկվել է գնդապետ Սուքիասյանի տունը
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T10:07+0400
2026-05-20T10:07+0400
2026-05-20T10:08+0400
խուզարկություն
«ուժեղ հայաստան» կուսակցություն
գնդապետ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911249_0:133:2560:1573_1920x0_80_0_0_a015ce0008e133bd4a9ff584f590550d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Ուժեղ Հայաստանի» համակիրների ձերբակալություններից հետո խուզարկվել է նաև գնդապետ Նաիրի Սուքիասյանի բնակարանը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին, երեկ ձերբակալվել էին մի խումբ անձինք, նրանք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։ Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել ավելի քան 10 քաղաքացու, որոնք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ և աջակիցներ էին։ Նրանցից 3-ը ձերբակալված են։ Ըստ կոմիտեի` վերջինները մեղադրվում են ընտրակաշառք տալու և բարեգործության արգելքը խախտելու համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911249_0:0:2276:1706_1920x0_80_0_0_aee6d1e5348b9a6e0aa0cf4f8ac0c8e8.jpg.webp
խուզարկություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, գնդապետ, ձերբակալություն
խուզարկություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, գնդապետ, ձերբակալություն
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Ուժեղ Հայաստանի» համակիրների ձերբակալություններից հետո խուզարկվել է նաև գնդապետ Նաիրի Սուքիասյանի բնակարանը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին, երեկ ձերբակալվել էին մի խումբ անձինք, նրանք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։
«Ձերբակալվածների թվում եղել է նաև 2 կին։ Նույն գործընթացի շրջանակում իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանը»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել ավելի քան 10 քաղաքացու, որոնք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ և աջակիցներ էին։ Նրանցից 3-ը ձերբակալված են։ Ըստ կոմիտեի` վերջինները մեղադրվում են ընտրակաշառք տալու և բարեգործության արգելքը խախտելու համար։