Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը


Մեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2027 թ․ ընդունելությունը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։


PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման ծրագրեր են՝ նախատեսված անվճար հիմունքներով Բրազիլի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության համար՝ մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով։


Ծրագրերի դիմումները պետք է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլի դեսպանություն (հասցե՝ Հյուսիսային պողոտա 1, 7-րդ հարկ, գրասենյակ 21)։


Ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4cycmdz8 :


Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել դեսպանության հետ՝ [email protected] էլ. փոստի միջոցով:

Դիտումների քանակ6

Leave a comment