Մոսկվայի մարզի պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվել

Հրդեհաշիջման աշխատանքներում մոտ 40 մարդ և 11 միավոր տեխնիկա է ներգրավված:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մոսկվայի մարզի Բելի Ռաստ գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մոսկվայի մարզի Բելի Ռաստ գյուղում։ Երբ առաջին հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների հասել են կանչի վայր, պարզվել է, որ պահեստային տարածք է այրվում»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հրդեհի մակերեսը ճշտվում է։ Նախնական տվյալով՝ տուժածներ չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներում մոտ 40 մարդ և 11 միավոր տեխնիկա է ներգրավված:

Մասիսի տներից մեկում հրդեհ է բռնկվել. 2 մարդ մահացել է, ևս 2–ը` տուժել

Leave a comment