Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի՝ 2026 թ․ աշխարհի առաջնության հայտացուցակում ընդգրկվելուց հետո։

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է 34-ամյա ֆուտբոլիստի արձագանքը։ Բրազիլի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն այս մրցաշրջանում 15 հանդիպում է անցկացրել «Սանթոսի» կազմում ու խփել 6 գոլ։

Նեյմարը նախորդ անգամ Բրազիլի հավաքականի կազմում խաղացել է 2023 թ․ հոկտեմբերին։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ի խմբային փուլում բրազիլացիները կմրցեն Մարոկկոյի, Շոտլանդիայի և Հայիթիի հավաքականների հետ։

Leave a comment