Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը. Իվետա Տոնոյան

Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել քաղաքակիրթ և քաղաքական ընտրարշավից՝ շեշտը դնելով բացառապես վիրավորական տեքստերի, ցածրակարգ բամբասանքի և, ցավոք, փողոցային բառապաշարի վրա։ Ամենայն հավանականությամբ, սա խոսում է քաղաքական և ծրագրային ասելիքի բացակայության մասին։

 

Այնուամենայնիվ, մենք չենք շեղվելու մեր որդեգրած սկզբունքային դիրքորոշումից և վարելու ենք բացառապես քաղաքակիրթ, իրական ընտապայքար՝ հարգելով թե´ մեր ընտրողին, թե´ մեր մյուս մրցակից քաղաքական ուժերին։

 

Վաղը > կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը, Բարգավաճ Հայաստան կառուցելու իր տեսլականը՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված համապարփակ ծրագիրը։ Ուրախ կլինենք բոլոր արձագանքների, մեկնաբանությունների և իրական ծրագրային բանավեճի առաջարկների համար։

Leave a comment