Մասիսի տներից մեկում հրդեհ է բռնկվել. 2 մարդ մահացել է, ևս 2-ը` տուժել

https://arm.sputniknews.ru/20260519/masisi-tneric-mekum-hrdeh-e-brnkvel-2-mard-mahacel-e-evs-2-y-tuzhel-102368322.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/08/99616138_146:0:1271:844_1920x0_80_0_0_a0b217ba74c8dee51a48907f844c2849.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արարատ, մասիս, հրդեհ, մահ, դիակ, տուժածներ

հայաստան, արարատ, մասիս, հրդեհ, մահ, դիակ, տուժածներ

Բաժանորդագրվել

Ըստ տեղեկությունների` մահացածներն ու տուժածներն օտարերկրացիներ են։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 20։25-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստանում են համապատասխան բուժօգնություն»,– ասված է հաղորդագրությունում։

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ կիսամոխրացած տղամարդկանց դիեր են հայտնաբերվել։ Ըստ լրատվամիջոցի` մահացածներն ու տուժածները օտարերկրացիներ են։

Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները պարզում են տան սեփականատիրոջ, մահացածների և տուժածների ինքնությունը։

Leave a comment