ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։
Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։
Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 25-ամյակի հետ։ Նախատեսվում է մոտ 40 փաստաթղթի ստորագրում։