ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության միջանկյալ զեկույցը ապատեղեկատվության դասական նմուշ է. Գևորգ Դանիելյա

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը 2026 թվականի մայիսի 11-ին և 12-ին Երևան կատարած երկօրյա այցից հետո հրապարակել է միջանկյալ զեկույց, որը կրկնակի ստանդարտների և, ցավոք, ապատեղեկտվության դասական նմուշ է:

Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական ուժերի մտահոգությունների մասով ընդամենը արձանագրվել է, որ «լսել են» համապատասխան անձանց, իսկ իշխանական թեզերը արձանագրվել են իբրև հաստատված փաստեր:

Հայ Եկեղեցու նկատմամբ արշավանքի, առավել ևս նախընտրական ծրագրում արտացոլված առերևույթ հակասահմանադրական դրույթներն անտեսելով, պարզապես բավարարվել են «Պատվիրակությունը նշել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ» մերկապարանոց և բազմիցս անհիմն չարչրկվող հաստատումով»։

Leave a comment