Թեթեւ արդյունաբերության քոլեջի ուսանողների նորաձեւության ցուցադրությունը

Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի ուսանողները ցուցադրել են տարեվերջյան նորաձեւության աշխատանքները: 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպել էին «Հագուստի մոդելավորում եւ նախագծում», «Դիզայն (ըստ ճյուղերի)», «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» մասնագիտություններով սովորող ուսանողները  եւ համապատասխան մասնագիտական առարկաների ամբիոնի դասախոսները:
«Հիմա շատ գաղափարներ ձեզ կարող են անիրատեսական թվալ, բայց մենք այնպիսի մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ անիրատեսական գրեթե ոչինչ չկա: 
Այս շատ հետաքրքիր ու շատ ստեղծագործական ոլորտում մեծ հաջողություններ եմ մաղթում», – ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:  
Ցուցադրության հեղինակները նշել են, որ մտահղացման հիմքում գոթիկայի թեման է՝ տարբեր մշակութային շերտերով։ 
Առաջին հատվածում ներկայացվել են հայկական արվեստից ներշնչված լուծումներ՝ Գառզուի եւ Երվանդ Քոչարի գեղարվեստական մոտեցումներով։ 
Յուրաքանչյուր հավաքածու մի պատմություն է՝ ձեւավորված ուսուցման ընթացքում, որն իր ավարտուն  արտահայտությունն է գտել բեմում։ 
Նորաձեւ զգեստների նմուշները միավորել են ժամանակը, տարածությունը եւ մշակույթը՝ ստեղծելով գոթիկայի նոր, ժամանակակից ընթերցում։ 

Leave a comment