Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրա




Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած մատակարարումների խափանումները ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա։ Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2026 թվականի առաջին եռամսյակում առկա մարտահրավերների և հաստատված դրամավարկային քաղաքականության վերաբերյալ զեկույցը։

Ըստ Գալստյանի, պարենային ապրանքների թանկացման ռիսկ կա, ինչն արդեն իսկ մասամբ սկսել է իրականություն դառնալ։ ԿԲ նախագահը հիշեցրել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր աշխարհում սրվել են Մերձավոր Արևելքում հակամարտության, էներգակիրների գների աճի ու մեծ տատանողականության, ինչպես նաև առևտրային ուղիների սահմանափակման հետ կապված անկայունությունն ու ռիսկերը։ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում նույնպես նկատվում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման և գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկեր։ Որ Իրանում ընթացող պատերազմը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար, ակնհայտ էր հենց սկզբից։ Երկու ամսից ավելի շարունակվող ռազմական գործողությունները ծանր հարված են հասցրել ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին։







Leave a comment