ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հետաձգել է Իրանի օբյեկտների դեմ ծրագրված ռազմական հարվածը՝ Պարսից ծոցի արաբական երկրների առաջնորդների խնդրանքով, որոնք, ըստ նրա, Վաշինգտոնից լրացուցիչ ժամանակ էին խնդրել Թեհրանի հետ դիվանագիտական բանակցությունների համար։
Սակայն, ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Թրամփի հայտարարությունը զարմանք է առաջացրել հենց տարածաշրջանում։
Պարբերականի տվյալներով՝ Պարսից ծոցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հետագայում հերքել են նման քայլի որևէ համակարգում կամ համաձայնեցում ԱՄՆ-ի հետ։
WSJ-ի զրուցակիցների խոսքով՝ իրենց ընդհանրապես հայտնի չի եղել, որ Վաշինգտոնը քննարկել է Իրանի դեմ կոնկրետ ռազմական գործողությունների ծրագրեր, ինչպես նաև նման հարձակումը հետաձգելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել։