Skip to content
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը և ելույթ ունեցել «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման ընթացքում։
Նախարարը նշել է`
. 2019 թվականից ի վեր ավելացվել է ավելի քան 80 դատավորի հաստիք:
. Բոլոր ատյաններում բարձրացվել են դատավորների աշխատավարձերը մինչև 40%-ով:
. Իրականացվում են մի շարք կարևոր օրենսդրական փոփոխություններ: Ըստ այդմ` նշվել է, որ ներդրվում են գործերի քննության հստակ և ողջամիտ ժամկետներ: Քաղաքացիական գործերի քննության համար նախատեսվում է 6 ամիս ժամկետ, անհրաժեշտության դեպքում՝ հնարավորություն է տրվելու պատճառաբանված որոշմամբ այն երկարաձգել 2 անգամ՝ 3-ական ամսով: Իսկ Վարչական գործերի դեպքում՝ նույն 6-ամսյա ժամկետը պատճառաբանված որոշմամբ հնարավոր կլինի երկարաձգել 2 անգամ՝ 6-ական ամսով:
. Բացի այս, սահմանվելու է կանոն, որ դատավորի կամ դատական կազմի փոփոխության դեպքում նոր դատավորը կամ նոր կազմը գործի քննությունը շարունակելու է ընդհատման պահից, այլ ոչ թե սկսելու սկզբից, ինչպես նաև նախկինում հետազոտված ապացույցները նոր դատավորի կամ նոր դատական կազմի կողմից կրկնակի հետազոտելը պարտադիր չի լինի:
. Վերջին հինգ տարիների համար պատմական ցուցանիշ է գրանցվել: Դատապարտյալների թիվը 24-ով ավել է կալանավորների թվից: