ՀԱՊԿ-ը դեմ է «աստղային պատերազմների» վերակենդանացմանը. ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

https://arm.sputniknews.ru/20260519/hapk-y-dem-e-astghajin-paterazmneri-verakendanacmany-rd-mshtakan-nerkajacucich–102348556.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0d/78293712_360:0:3091:2048_1920x0_80_0_0_9f2a351962ef5b1e50a56b5d7a21dc8e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վիկտոր վասիլև

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վիկտոր վասիլև

Բաժանորդագրվել

ՀԱՊԿ-ում հիշեցրել են, որ կազմակերպության նպատակները ռազմական չեն, այլ միայն պաշտպանական։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ-ը աշխատում է տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման մասին արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագծի վրա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի նախագահ և կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Նրա խոսքով՝ տիեզերքում զենքի տեղակայումը կարող է անվտանգության սպառնալիքների նոր էջ բացել:

«Մենք դեմ ենք մոռացված (ինչպես թվում էր) աստղային պատերազմների քաղաքականության վերակենդանացմանը», – հավելել է դիվանագետը Վիեննայում ԵԱՀԿ հարթակում «ՀԱՊԿ. միասին հանուն միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ԵԱՀԿ-ի հետ շփումների սառեցումը նորմալ չի համարել: Նրա խոսքով` վերջին տարիներին ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի քարտուղարությունների միջև շփումները զգալիորեն սառեցվել են, խզվել են երկու կազմակերպությունների գործադիր կառույցների միջև հարաբերությունները:

Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ-ը պաշտպանական միություն է, այն որևէ մեկին չի սպառնում, որևէ այլ կազմակերպության կամ երկրի դիմակայելու նպատակ չունի:

Leave a comment