Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

https://arm.sputniknews.ru/20260519/hajastann-u-litvan-razmavarakan-gvortsynkerutjan-pastatught-en-stvoragrel-102337490.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102336968_331:0:2083:1314_1920x0_80_0_0_e451028d591e7b6939653bf2c54f3c56.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ միրզոյան, լիտվա, հայաստան

արարատ միրզոյան, լիտվա, հայաստան

Բաժանորդագրվել

Նախարարները հույս հայտնեցին, որ նոր փաստաթուղթը կնպաստի հարաբերությունների առավել խորացմանը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ Հայաստանն ու Լիտվան ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Երևանում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերներ են։
Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա և՛ ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը, և՛ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը»,- նշեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն առաջնահերթ հիմնված են ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների։ Ըստ նրա՝ այս նույն արժեքներն այսօր թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից և հիբրիդային սպառնալիքների ներքո են։ Միրզոյանը շեշտեց, որ սա ևս մեկ ոլորտ է, որտեղ երկու երկրները սերտորեն համագործակցում են՝ հասցեագրելու առկա մարտահրավերները։

«Մենք չենք պատրաստվում ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ, կարծեմ թե, առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Խնդիրներ կա՞ն։ Անշուշտ։ Բայց ես կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհի բոլոր հնարավոր հարաբերություններում, այդ խնդիրներին պարզապես պետք է կոնստրուկտիվ լուծումներ գտնել»,-ասաց նա։

Leave a comment