Ֆուտբոլի Բրազիլի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է թիմի կազմը 2026 թ․ աշխարհի առաջնության համար։ Հայտացուցակում ընդգրկվել է նաև Բրազիլի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Նեյմարը։ Բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակվողը նախորդ անգամ ազգային թիմի կազմում խաղացել է 2023 թ․ հոկտեմբերին։
Դարպասապահներ․ Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»), Էդերսոն («Ֆեներբահչե»), Վեվերտոն («Գրեմիո»)։
Պաշտպաններ․ Ալեքս Սանդրո («Ֆլամենգո»), Բրեմեր («Յուվենտուս»), Դանիլո («Ֆլամենգո»), Գաբրիել Մագալյանս («Արսենալ»), Ռոժեր Իբանիես («Ալ Ահլի»), Լեո Պերեյրա («Ֆլամենգո»), Մարկինյոս (ՊՍԺ), Ուեսլի («Ռոմա»), Դուգլաս Սանթոս («Զենիթ»)։
Կիսապաշտպաններ․ Բրունո Գիմարայեշ («Նյուքասլ»), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիլո Սանթոս («Բոտաֆոգո»), Ֆաբինյո («Ալ Իթիհադ»), Լուկաս Պակետա («Ֆլամենգո»)։
Հարձակվողներ․ Էնդրիկ («Լիոն»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Իգոր Տիագո («Բրենթֆորդ»), Լուիս Էնրիկե («Զենիթ»), Մատեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»), Նեյմար («Սանթոս»), Ռաֆինյա («Բարսելոնա»), Ռայան («Բորնմութ»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)։
Հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ի խմբային փուլում բրազիլացիները կմրցեն Մարոկկոյի, Շոտլանդիայի և Հայիթիի հավաքականների հետ։