Ավո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին



Մշակույթ

Լրագրող
Ավո, վերջերս  ամերիկայում էիք:

Ավո

Դե  դա այնքան էլ վերջերս չէր:  Փետրվարին էի Միացյալ նահանգներում:

Լրագրող

Կարծես թե քեզ   մոտ սովորություն է դարձել  ամերիկայում ֆիլմ նկարահանվել: Քո վերջին  ֆւիլմը նույնպես ամերիկայում նկարահանվեց: Ինչո՞վ է դա  պայմանավորված:

Ավո

Պարզապես  համընկել է:  Առաջարկը եղավ  Գոհար Գրիգորյանի  կողմից, ես էլ  չմերժեցի… կարդացի սցենարը ու հասկացա, որ  ուզում եմ  կերտել կերպարը, ավելի շատ  ոչ թե ուզում եմ, այլ արդեն ապրում եմ այդ դերով:

Լրագրող

Ու որքան հասկանում եմ  ֆիլմը մեծ արձագանք  ունեցավ:

Ավո

Այո,  շատ:/ ժպտում է/ Կերպարը ինձ շատ նման էր:

Կարելի է ասել ես ինձ էի  մարմնավորում:

Լրագրող

Մենք  տեսել ենք   ֆիլմը  և շատ  սիրել:

Ավո

Շնորհակալ եմ… իրոք  լավ ֆիլմ էր:

Հեռուստասերիալ, որը  անհնար է  նայողին  չհուզեր:

Անմնացորդ  սիրո  դրսևորում:

Լրագրող

Կարծես թե քեզ միշտ  նմանատիպ դերեր  են բաժին ընկնում:

Ավո

Այո, ինձ  գրեթե միշտ նմանատիպ դերեր են  բաժին ընկնում: Ես սիրում եմ  էմոցիոնալ  դերեր մարմնավորել:  Դեր, որը ասելիք ունի:

Լրագրող

Իսկ այս  ֆիլմը… ինչո՞վ է   այն տարբերվում, ինչի մասին է ֆիլմը:

Ավո

Այն  աշխարհում ամենամաքուր սիրո  մասին է:

Հոր և դստեր սիրո  մասին է, հայրը  անմնացորդ  սիրում է   դսերը ու  հենց դստեր  օգնությամբ էլ գտնում է իր սերը:

Լրագրող

Ինչպես հասկանում եմ խաղընկերդ փոքր երեխա է:

Ավո

Այո ութամյա  հրաշք աղջիկ՝ Յանան, ում հետ  ծանոթացել եմ ամերիկայում:

Յանան  հաճախում է Աքթինք սքուլ, Պետրոսյան Աքթինգ  սքուլի  երեխանրից է ու  շատ  տաղանդավոր ու շնորհալի բալիկ է:

Լրագրող

Դժվար չէր   նկարահանվել երեխայի հետ:

Ավո

Հակառակը, շատ հեշտ էր:  Մենք այնպես էինք  կապվել իրար  հետ, որ  երկուսիս  համար էլ դժվար էր իրար հրաժեշտ տալ.

Թեպետ  զանգում եմ իրեն, խոսում եմ հետը:

Լրագրող

Ինչով  է  հետաքրքիր այս  ֆիլմը:

Ավո

Այս ֆիլմը  շատ է տարբերվում նախ ասելիքով: Այն  ցույց  է տալիս մարդկային արժեքների, բացերի ու խնդիրների մասին:

Ու սիրո, որը և  շատի դեպքում է խնդիր դառնում և պակասի:

Լրագրող

Երբ կարող ենք դիտել ֆիլմը:

Ավո

Շուտով:  Քո սիրուց հետո:  Այսպես է  կոչվում   ֆիլմը, որը մեկ մասից բաղկացած  նովել է:

Պատմություն մի տղամարդու մասին, ով  կնոջ մահից հետո   իր  սեփական ես-ի մասին մոռացած  ապրում է իր երեխայի համար:

Ու երեխան էլ գնահատում է հոր սերն ու նվիրվածությունը և ամեն ինչ անում է,որ հայրը գտնի իր երջանկությունը: Այն  ռոմանտիկ, լի էմոցիաներով  գեղեցիկ սիրո պատմություն է:




Leave a comment