Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ:
Այս պահին, դատելով սրվող իրավիճակից, այնքան էլ վստահ չեմ, որ ՔՊ-ի այսպիսի գործելաոճով, խորհրդարանական ընտրությունները խաղաղ ու ողջամիտ ճանապարհով հասնելու են հունիսի 7-ին: Արդեն ենթադրելի է, որ գործող կառավարիչները, սպասվելիք պարտությունից խուսափելու համար, նախընտրական գործընթացները կարող են տանել բոլորովին այլ ճանապարհով: