2026 թվականի ամառը որոշ կենդանակերպի նշանների համար սկսվելու է բավական լարված և անսպասելի իրադարձություններով։
Խեցգետին
Խեցգետինների համար ամառվա առաջին շաբաթները հեշտ չեն լինելու։ Հնարավոր են լարվածություններ անձնական հարաբերություններում, հիասթափություններ մտերիմ մարդկանցից և չսպասված նորություններ։ Աստղերը հուշում են՝ կարևոր է չշտապել որոշումների հարցում, քանի որ մեկ սխալ քայլը կարող է երկար հետևանքներ ունենալ։
Կույս
Կույսերին սպասվում է փոփոխություններով լի շրջան։ Ամառվա մեկնարկը կարող է բերել աշխատանքային խնդիրներ, նոր պատասխանատվություններ կամ հարաբերությունների վերանայում։ Որոշ Կույսեր ստիպված կլինեն հրաժարվել նախկին ծրագրերից և ընտրել լրիվ այլ ճանապարհ։
Ջրհոս
Ջրհոսների կյանքում ամառը կարող է սկսվել իսկական անակնկալներով։ Հնարավոր են կարևոր գաղտնիքների բացահայտումներ, անսպասելի հանդիպումներ կամ մարդկանց իրական դեմքերի բացահայտում։ Սա մի շրջան է, երբ շատ Ջրհոսներ կսկսեն այլ աչքերով նայել իրենց շրջապատին։